Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի խոսքերը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին

Թուրքիայի նախագահը դատապարտել էր Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ՉԺՀ-ի ճանաչումը, կողմերին կոչ էր արել չխախտել միջազգային իրավունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ կան, բայց կան ոլորտներ, որտեղ երկրները բավականին հաջողությունների են հասել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը ճանաչելու մասին։
Պեսկովը հավելել է, որ տարաձայնությունները չեն խանգարում Մոսկվային Անկարայի հետ հարաբերություններ կառուցել:

«Դուք գիտեք, որ թուրքերի հետ մենք տարաձայնություններ ունենք նաև Ղրիմի հարցում։ Բայց դա մեզ չի խանգարում հարաբերություններ կառուցել»,–նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը դատապարտել էր Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ՉԺՀ-ի ճանաչումը, կողմերին կոչ էր արել չխախտել միջազգային իրավունքը և պահպանել ողջախոհությունը: Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը` զորակցելու համար: