Ինչպես խուսափել պատերազմից. Նեբենզյան՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի գործընկերներին

Վասիլի Նեբենզյա. Արխիվային լուսանկար
Դոնբասը գտնվում է ուկրաինական նոր արկածախնդրության շեմին, Մոսկվան դա թույլ տալ չի կարող, այդ պատճառով էլ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի վերաբերյալ որոշում է ընդունվել: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել Է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի գործընկերներին կոչ է արել կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես խուսափել Ուկրաինայում պատերազմից և ինչպես ստիպել Կիևին դադարեցնել Դոնբասի գնդակոծությունները:
«Մենք հիմա մի շարք խիստ զգացմունքային հայտարարություններ, կտրուկ գնահատականներ և հեռուն գնացող եզրակացություններ լսեցինք՝ կապված Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանինախագահի հրամանագրերի այսօրվա ստորագրմանհետ։ Մեր հասցեին ուղղակի հարձակումներն առանց արձագանքի կթողնեմ, այժմ պետք է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես խուսափել պատերազմից և ստիպել Ուկրաինային դադարեցնել Դոնեցկի և Լուգանսկի գնդակոծություններն ու նրանց դեմ սադրանքները»,-ասել է մշտական ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Կիևը Վլադիմիր Զելենսկու օրոք վերադարձել է ռազմատենչ հռետորաբանությանը և ամեն ինչ արել է Դոնբասի կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնագրերը ոչնչացնելու համար։
«Հատկապես շատ հույսեր էին կապված 2019թ․-ին Ուկրաինայի նոր նախագահի ընտրության հետ, որը խոստացել էր ի վերջո խաղաղություն հաստատել Դոնբասում։Սակայն նրանք, ովքեր հույսեր էին տածում Ուկրաինայի իշխանությունների խաղաղասիրական տրամադրվածության հետ, ցավոք, սխալվեցին»,-ասել է Նեբենզյան։
«Կիևը ոչ միայն շատ արագ վերադարձավ ռազմատենչ հռետորաբանությանը և շարունակեց խաղաղ բնակիչների գնդակոծությունները, այլև ամեն ինչ արեց Մինսկի պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելուև ի վերջո ոչնչացնելու համար»,-ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ այստեղ ամենակարևորն այն է, որ Կիևը համառորեն հրաժարվում է ուղղակիորեն խոսել Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ, չնայած այդ պահանջը Մինսկի պայմանավորվածությունների կատարման համալիր միջոցառումների կենտրոնական տարրն է:
Թուրքիայի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին Ռուսաստանի որոշումը
«Նման երկխոսության պատրաստ չլինելու ոչ երկիմաստ հաստատումըմենք վերջին օրերին բազմիցս լսել ենք Ուկրաինայի ղեկավարներից, այդ թվում՝ Ուկրաինայի մշտական ներկայացուցչից, փետրվարի 17-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ ԱԽ-ի նիստի ընթացքում։ Դրանից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ Ուկրաինան մտադիր չէ կատարել «Մինսկ-2»-ը»,-ավելացրել է մշտական ներկայացուցիչը։
Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ-ի արևմուտքի գործընկերներին կոչ է արել չվատթարացնել Ուկրաինայի շուրջ իրավիճակը և ստիպել Կիևին հրաժարվել միլիտարիստական պլաններից։
«Կցանկանայի կոչ անել մեր արևմտյան գործընկերներին՝ խելքի գալ, մի կողմ թողնել հույզերը և իրավիճակը չվատթարացնել։ Ձեզնից բացի ոչ ոք չի կարողանա զսպել Կիևի ռազմատենչ ծրագրերը և ստիպել նրան դադարեցնել Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների գնդակոծություններն ու սադրանքները, որոնք նոր պայմաններում կարող են առանձնապես վտանգավոր հետևանքներ ունենալ»,-ասել է Նեբենզյան։
Նրա խոսքով ՝ ՌԴ-ի և ԴԺՀ-ի, ինչպես նաև ՌԴ-ի և ԼԺՀ-ի միջև ստորագրված համաձայնագրերին համապատասխան և հանրապետությունների դիմումների հիման վրա նրանց տարածքներում խաղաղության պահպանման գործառույթներն իրականացնելու են Ռուսաստանի ԴաշնությանԶինված ուժերը:
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքիհետ։ Դա առաջին հերթին վերաբերումէ կանանց, երեխաներին և տարեցներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին ՌԴ որոշումը
Դրանից անմիջապես հետո նախագահը Կրեմլում ստորագրել է հրամանագրեր՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին, ինչպես նաև օգնության պայմանագրեր: Իր հրամանագրերում Պուտինը հանձնարարել է ՌԴ զինված ուժերին ապահովել ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում խաղաղության պահպանումը: