Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը պետք է վերականգնվի. Պուտին

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել երկու երկրների միջև ցանկացած վեճի կարգավորման գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Պետք է վերականգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները։

«Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած վեճի կարգավորմանը, այդ թվում ՝ սահմանային»,- նշել է Պուտինը։

Նա նաև հայտարարել է, որ հանդիպման ընթացքում հաջողվել է լիարժեքորեն ձեռքբերել պայմանավորվածություններ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի շուրջ։
Նշենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 4 ժամից քիչ ավելի տևած բանակցությունների արդյունքում ստորագրվել է դաշնակցային փոխգործակցության հռչակագիր։ Այն բաղկացած է ավելի քան 40 կետերից, որոնց ներառում են փոխգործակցություն տարբեր ոլորտներում։
ՌԴ-ն աջակցում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը․ Պուտինը` Ալիևին