ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհատում է աֆրիկյան շրջագայությունը և վերադառնում Թուրքիա, փոխանցում է NTV հեռուստաալիքը։
Թուրքիայի առաջնորդն աշխատանքային այցով գտնվում էր աֆրիկյան երկրներում։
«Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը Գվինեա, որն աֆրիկյան շրջագայության շրջանակներում նրա ծրագրի երրորդ փուլն էր։ Նախագահը Սենեգալից Թուրքիա կվերադառնա այսօր երեկոյան»,–հաղորդում է հեռուստաալիքը։
Էրդողանի վերջին «աֆրիկյան շրջագայությունը» եղել է 2021 թվականի հոկտեմբերին։ Թուրքիայի նախագահն այցելել էր Անգոլա, Տոգո և Նիգերիա։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն անընդունելի է, Անկարան կողմերին կոչ է անում պահպանել առողջ բանականությունը: Թուրքիան նախկինի պես հավատարիմ է Ղրիմի` ռուսական կարգավիճակը չճանաչելու դիրքորոշմանը։