ԵԱՏՄ քանի քաղաքացի է աշխատում ՌԴ-ում, և ինչպես արագ ստանալ փաստաթղթերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության վարչությունը Ռուսաստանի կառավարությանը և ԵԱՏՄ երկրների դեսպանություններին ուղղված առաջարկություններ կպատրաստի, թե ինչպես կատարելագործել Մոսկվայում բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի աշխատանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Ռուսաստանում աշխատանքային գործունեությամբ է զբաղվում (2021 թվականի տարեվերջի տվյալներով) ավելի քան 300 հազար ՀՀ քաղաքացի։ Այս մասին հայտարարեց ԵԱՏՀ Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Ալթնայ Օմուրբեկովան Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակամրջի ընթացքում։
ԵԱՏՀ Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Ալթնայ Օմուրբեկովա
Նույն ժամանակահատվածում աշխատանքային գործունեության համար Ռուսաստան ժամանած Ղրղզստանի քաղաքացիները թիվը եղել է շուրջ 885 հազար, Բելառուսի քաղաքացիներինը՝ մոտ 200 հազար, Ղազախստանինը՝ 177 հազար:
Ինչպես նշեց Օմուրբեկովան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովում միգրացիայի հարցերով աշխատանքային խումբը կքննարկի` ինչպես աշխատանքային միգրանտները կարող են ավելի արագ ստանալ ՌԴ-ում աշխատանքի թույլտվության փաստաթղթերը:
Հայաստանյան ընկերությունների շուրջ 30%–ին ԵԱՏՄ–ի վերաբերյալ տեղեկատվությունը չի բավարարում
Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Ռուսաստանում ընդունվել Է միգրանտների գրանցման նոր կարգ, որի համաձայն նրանք պետք է մատնադրոշմ հանձնեն և բուժզննում անցնեն (եթե ժամանում են ավելի քան երեք ամիս ժամկետով):
Դրա հետ մեկտեղ ԵԱՏՀ մաքսային համագործակցության նախարար Մաքսատ Մամիտկանովը նշել է, որ ինքը ևս գրանցվել է բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնում (ММЦ) Սախարովո ավանում, որտեղ միգրանտներ սպասում են գրանցման: Նախարարը որոշել է անձամբ ստուգել, թե ինչ պայմաններում և որքան արագ են նրանց հաշվառում։
«Մուտքի մոտ, իհարկե, էլեկտրոնային հերթ կա, բայց ինձ բաժին հասավ 4622 համարի կտրոնը։ Պատկերացրեք՝ որքան պետք է սպասեի»,-նշեց նա։
Այժմ նրա ղեկավարած ԵԱՏՀ դեպարտամենտն աշխատանք է տանում Ռուսաստանի կառավարության և ԵԱՏՄ երկրների դեսպանությունների հետ, որպեսզի միության երկրների քաղաքացիների համար առանձին միջանցք բացվի, որը նրանց թույլ կտա հերթն ավելի արագ անցնել։

«Իհարկե, փաստաթղթերին սպասելու ժամանակը կրճատվել է մինչև 4 ժամ, մինչդեռ նախկինում անհրաժեշտ էր սպասել ամբողջ օրը կամ նույնիսկ կրկին գալ հաջորդ օրը: Բայց հիմա էլ կարելի է բարելավել քաղաքացիների ընդունելությունը։ Օրինակ, հիմա ստիպված են լինում բժշկական հետազոտության արդյունքների համար կրկին գալ, թեև կարելի է դրանք ուղարկել էլեկտրոնային եղանակով»,-իր հերթին հավելեց Օմուրբեկովան։

Առաջարկվում է նաև բուժզննումից և մատնադրոշմից ազատել մինչև 18 տարեկան երեխաներին (այս պահին ազատված են մինչև 6 տարեկան երեխաները, ինչպես նաև Բելառուսի քաղաքացիները):