ԱԱԾ-ն և դատախազությունը չեն կարողանում կալանավորել Արտակ Սարգսյանին․ «Ժողովուրդ»

Ըստ նախաքննության տվյալների՝ Արտակ Սարգսյան գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել մեկ անձի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ԱԱԾ-ն և Գլխավոր դատախազությունը չեն կարողանում կալանավորել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ազգականն է՝ հորաքրոջ որդին:
«ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը: Նշենք՝ դեռ հունվարի 20-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել ու ձերբակալել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին։
Կաշառք է վերցրել խախտումներ չարձանագրելու համար. Լոռիում պաշտոնատար անձ է ձերբակալվել
Սասուն Խաչատրյանի եղբայրն էլ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանն է, ու կարելի է ենթադրել, թե ինչու դատարանը հիմնարկի երկու աշխատակիցներին տարավ կալանքի, իսկ, ահա, ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին համառորեն կալանքի չեն տանում»,-գրում է օրաթերթը:
Ըստ նախաքննության տվյալների՝ Արտակ Սարգսյան գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել մեկ անձի:
Այս մասով երեքի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, աշխատակիցների մասով դրանք բավարարվել են, ՔԿՀ պետի մասով դատարանը չի բավարարել միջնորդությունը: Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը ևս մերժվել է։