Ուզում ես ձնագնդիկ խաղալ, արի Ապարան, կամ ապարանյան ձմեռվա հակառակ կողմը

Արդեն 3-րդ տարին է՝ Ապարանում ձմեռային ուրախ փառատոն է անցկացվում։ Այս տարի եղանակն էլ էր ապարանցիների ու հյուրերի կողմից։ Օրն այնքան տաք էր, որ մասնակիցները ամբողջովին ձնապատ տարածքում շրջում էին վերարկուները հանած։
Sputnik
1 / 26

«Ապարանյան ձմեռ» փառատոնի շրջանակներում անցկացվեցին ձիախաղեր:

2 / 26

Մասնակիցները շուրջպար են բռնել

3 / 26

Փառատոնի ժամանակ հնչում էին հայկական ժողովրդական երգեր, ներկայացվեցին ավանդական պարեր

4 / 26
«Ապարանյան ձմեռ» ձմեռային փառատոնը
5 / 26

Փառատոնի կազմակերպիչները հոգ էին տարել նաև հյուրասիրության մասին: Մասնակիցները պատրաստում են կարտոֆիլի ավանդական պլեճ

6 / 26

Մասնակիցները կարող էին ջերմանալ խարույկի շուրջ, թեպետ օրն այնքան տաք էր, որ կարիք էլ չեղավ

7 / 26

Փառատոնի մասնակիցների համար կազմակերպված էր ավանդական ուտեստների հյուրասիրություն

8 / 26

Փառատոնի մասնակիցը հայկական համով-հոտով խորոված է անում

9 / 26

Փառատոնի փոքրիկ հյուրը զբոսնում է ձիով

10 / 26

Փառատոնի շրջանակներում նաև տարբեր ուժային մրցումներ անցկացվեցին: Մասնակիցն իր ուժերն է փորձում կշռաքար բարձրացնելու գործում

11 / 26
«Ապարանյան ձմեռ» ձմեռային փառատոնը
12 / 26

Փոքրիկ հյուրերը վազվզում ու խաղում են

13 / 26

Փառատոնի շրջանակներում անցկացվեց ձնամարտի առաջնություն

14 / 26

Sputnik Արմենիայի թիմը ևս մասնակցում էր ձնամարտին: Լուսանկարում մեր գործընկեր Արտակը ձնագնդիկ է նետում մրցակիցների ուղղությամբ

15 / 26

Ձնամարտի մասնակիցները խաղի ժամանակ

16 / 26

Ձնամարտի դատավորը ցուցումներ է տալիս մասնակիցներին

17 / 26

Փառատոնի փոքրիկ հյուրը հետևում է ձնամարտիկների թեժ պայքարին

18 / 26

«Ապարանյան ձմեռ» ձմեռային փառատոնի ձիավարները

19 / 26

Փառատոնի ժամանակ անցկացվեց նաև պարան ձգելու մրցում

20 / 26

Sputnik Արմենիայի աշխատակից Միշան

21 / 26
«Ապարանյան ձմեռ» ձմեռային փառատոնը
22 / 26

Մասնակիցները փորձում էին իրենց ուժերը դահուկավազքում

23 / 26

Փոքրիկ մասնակիցը դահուկներով

24 / 26

Փոքրիկ մասնակիցը դահուկներով

25 / 26

Ցանկացողները կարող էին նաև պարապլանով թռչել ապարանյան ձնապատ լեռներում

26 / 26

Sputnik Արմենիայի թիմը հրաձգությունից էլ հետ չմնաց

Ուզու՞մ եք սիրուն, ձնառատ ձմեռ տեսնել, ուրեմն եկեք Ապարան։ Ապարանյան ձմեռը հայտնի է խիստ ու ձնառատ լինելով, ձյան շերտը հաճախ պահպանվում է 3-4 ամիս։ Ապարանցիներն էլ մտածեցին ու որոշեցին իրենց ձմեռները զբոսաշրջային այցեքարտ դարձնել։ Երկարատև ընդմիջումից հետո արդեն 3-րդ տարին է` Ապարանի համայնքապետարանը վերականգնել է հին ավանդույթը։ «Ապարանյան ձմեռ» փառատոնն այս տարի անցկացվեց փետրվարի 20-ին քաղաքից ոչ հեռու՝ 2050-2200մ բարձրություն ունեցող Խաչասարի (Ապարան-Լուսագյուղ ճանապարհին) հատվածում։
Ձմեռային ուրախ փառատոնին մասնակցելու համար հյուրեր էին եկել Հայաստանի տարբեր կողմերից։ Երգ ու պար, ավանդական կերակրատեսակների հյուրասիրություն, խարույկ ու շատ խաղեր... Ձմեռային ավանդական մարզաձևերին զուգահեռ փառատոնի ընթացքում կազմակերպվեցին հեծանվավազք, ձիախաղեր, ռաֆտինգ, թռիչք պարապլանով, անցկացվեց նաև ձնամարտի առաջնություն։ Ձնամարտիկների թվում էր նաև Sputnik Արմենիայի թիմը։
Փառատոնի ընթացքում սիրողական խաղեր էլ անցկացվեցին՝ ձնեմարդ պատրաստելու, պարան ձգելու մրցույթ և այլն։ «Ապարանյան ձմեռն» ուրախ է անցնում, գնացեք Ապարան։