Փետրվարի 22-ին` ժամը 11.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա – Մինսկ – Բիշքեկ - Երևան - Նուր-Սուլթան տեսակամուրջ, որի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ կլինի ԵԱՏՄ–ի մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագրի, ինչպես նաև փոխադրումներին հետևելու համար ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրագործման հարցերին:
Տեսակամուրջը նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախաշեմին, որը տեղի կունենա փետրվարի 25-ին Նուր-Սուլթանում:
Հրատապ օրակարգի վերաբերյալ լրագրողների հարցերին կպատասխանեն
ԵԱՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Մաքսատ Մամիթկանովը
ԵԱՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովը
ԵԱՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Ալթնայ Օմուրբեկովան
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։