«Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու մասին թեզը» ծնվել է ԱՄՆ Պետդեպարտամենտում. Նարիշկին

ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը
Ռուսաստանի Անվտանգության խորհրդում Դոնբասի իրադրության շուրջ խորհրդակցություն է անցկացվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. «Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու» ծրագրերի մասին թեզը ծնվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատերի ներսում, ու դրա բացատրությունը պատերազմի քարոզչության է նման։ Այսօր նման կարծիք է հայտնել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
«Ահա այս տխրահռչակ թեզն այն մասին, որ ռուսական ղեկավարությունը պատրաստվում է Ուկրաինայի տարածք ներխուժել, այդ թեզը ծնվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատերի ներսում ու այնքան է շրջանառվել, որ դա արդեն պարզապես պատերազմի քարոզչություն է հիշեցնում», - ասել է նա ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնբասի շուրջ բանակցային գործընթացը փակուղում է։ «Մենք փակուղում ենք, ութ տարի բանակցություններ ենք վարում», - ասել է ՌԴ նախագահը:
Դոնբասում իրադրությունը սրվել է փետրվարի 17-ին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիներին Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել: