Պուտինն ու Ալիևը դաշնակցային փոխգործակցության հռչակագիր կստորագրեն

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը. Արխիվային լուսանկար
Վերլուծաբանների գնահատմամբ` Ալիևի այցը կարևոր նշանակություն կունենա ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը` քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում»,- ասվում է զեկույցում։

Բացի այդ, կքննարկվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021թ–ի հունվարի 11-ին ու նոյեմբերի 26-ստորագրված հայտարարությունների իրականացման ընթացքը, ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման միջոցառումները։
Նշվում է, որ բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի «հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»։
«Ազատ թողնում են` թուրքերը գան սուրճ խմեն». բողոքի ակցիան վերածվեց ծեծկռտուքի. տեսանյութ
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս շաբաթ կայցելի Մոսկվա, որտեղ նախանշված է երկու երկրների նախագահների հանդիպումը։
Վերլուծաբանների գնահատմամբ այցը կարևոր նշանակություն կունենա ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար։