Նոր հանդիպում կլինի. Պուտինն ու Բայդենն ընդունել են Մակրոնի հրավերը

Ռուսաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը պետք է քննարկեն բանակցությունների օրակարգը առաջնորդների մակարդակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի- Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենն ընդունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ՝ նոր հանդիպում անցկացնելու հրավերը: Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։
Բանակցությունների անցկացման համաձայնությունը հաստատել է նաև Սպիտակ տունը։
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին` առաջնորդների հանդիպումը դիտարկվում է որպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` փետրվարի 24-ին նախատեսված շփումների շարունակություն:
Դիվերսիաների փորձեր, գնդակոծություններ և գրոհներ... Ինչպիսին է իրավիճակը Դոնբասում
Հիշեցնենք` փետրվարի 17-ին իրավիճակը Դոնբասում սրվել է։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինական ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին:
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։
Կիևն ասել է, որ պատրաստ է մասնակցել Դոնբասում դեէսկալացիայի կոնտակտային խմբի քննարկմանը