Կուստուրիցան ընդունել է Շոյգուի առաջարկը. նա կդառնա բանակի թատրոնի գլխավոր ռեժիսորը

Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան. Արխիվային լուսանկար
Աշխարհահռչակ ռեժիսորը հույս է հայտնել, որ հաջողված համագործակցություն կլինի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի` ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը դառնալու առաջարկը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավարի մամուլի քարտուղար Ռոսիյանա Մարկովսկայան:
Նրա խոսքով՝ երկուշաբթի Շոյգուն հանդիպել է Կուստուրիցայի հետ։
«Ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Կուստուրիցայի հետ վաղեմի բարեկամական հարաբերությունները, նրա տաղանդն ու սրտանց կատարվող մեծ աշխատանքը։ Առանձնացնելով Կուստուրիցայի դերակատարությունը ռուսական մշակույթի լավագույն ավանդույթների պահպանման և զարգացման գործում՝ Շոյգուն առաջարկել է նրան զբաղեցնել ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը», — ասել է Մարկովսկայան:
Նրա խոսքով՝ Կուստուրիցան ընդունել է առաջարկը։

«Ինձ համար մեծ պատիվ է Սերգեյ Շոյգուի՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր դառնալու առաջարկը։ Ռուսական բանակի թատրոնի բեմը մեծ պատմություն և ավանդույթներ ունի։ Նոր պաշտոնում հայտնի ֆիլմերի սյուժեները ներկայացումներ դարձնելն է, օրինակ՝ «Թռչում են կռունկները», «Կյանքը հրաշք է» և այլն», — նշել է Կուստուրիցան։

Ռեժիսորը հույս է հայտնել, որ «դա հաջողված աշխատանք կլինի» ու ընդգծել է, որ «աշխարհում, որտեղ արժեքները շատ արագ փոխվում են», նա կփորձի պահպանել դասական արժեքները: