Իրանի Թավրիզ քաղաքում ռազմական ինքնաթիռ է ընկել. տեսանյութ

Իրանի Թավրիզ քաղաքում գտնվող մարզասրահներից մեկի տանիքին ռազմական ինքնաթիռ է ընկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Իրանի զինված ուժերին պատկանող ինքնաթիռը կործանվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքում, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Երկու օդաչուները զոհվել են, մահացել է ևս մեկ մարդ, որը ավիավթարի պահին գտնվում էր իր ավտոմեքենայում»,–հայտնել է IRIB-ը:
Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է «Շահիդ Ալիպուր» մարզասրահի վրա, որը գտնվում է քաղաքի Մանջամ զբոսայգում։ Մարզասրահն այդ պահին փակ է եղել, և տուժողներ չեն եղել։
Ինքնաթիռի վթարի պատճառները հետաքննվում են։