Հայաստանում ամբողջապես պատվաստված են 896 723 անձ. ԱՆ-ն նոր տվյալներ է հայտնել

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ բուստեր է ստացել 18 849 քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Ըստ նախարարության` փետրվարի 20-ի տվյալներով` ընդհանուր առմամաբ կատարվել է 1 992891 պատվաստում։ Ինչ վերաբերում է առաջին դեղաչափին, ապա 1 077319 անձ է ստացել առաջին դեղաչափը։
ՀՀ–ում ամբողջապես պատվաստված են 896 723 անձ։ Բացի այդ, բուստեր են ստացել 18 849 անձ։
Հիշեցնենք` հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրկնակի նվազեցվել է։
«5-6 ամիս առաջ պատվաստվածները պրակտիկորեն չպատվաստված մարդիկ են». համաճարակաբան
Նախկին 14 օրվա փոխարեն այժմ ՀՀ ժամանողները կորոնավիրուսի հաստատման դեպքում կմեկուսանան 7 օր եթե պատվաստված են, և 10 օր, եթե պատվաստված չեն։
Ընդ որում, 10-օրյա ժամկետը ևս կարող է կրճատվել մինչև 7 օր, եթե վարակված անձն իր նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտություն անցնի, ու արդյունքը լինի բացասական։