ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ԴԺՀ–ն հայտարարել է, որ գիշերը Ուկրաինայի ուժայինները կրակել են Զայչենկո բնակավայրի վրա։ ԶԼՄ–ների հաղորդմամբ` արձակվել է 122 մմ տրամաչափի 12 արգելված արկ։
Հայտնում են, որ Ուկրաինայի ԶՈւ–ն Մինսկի համաձայնագրերով ագրելված արկերով առավոտյան կրակել է Պետրովսկոյե բնակավայրի վրա։ Ընդհանուր առմամբ 63 կրակոց է հնչել, զոհվել է 2 մարդ։
Եթե Կիևը, ԼԺՀ–ն և ԴԺՀ-ն պայմանավորվեն կոնտակտային խմբի հանդիպում հրավիրելու մասին, Ռուսաստանը ևս կմասնակցի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի աղբյուրին։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է գագաթնաժողով անցկացնել ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների մասնակցությամբ, և, France Press–ի տեղեկություններով, երկու կողմն էլ ընդունել են առաջարկը։ Մակրոնն առաջարկել է նաև Պուտինի և Բայդենի բանակցություններից հետո Եվրոպայում անվտանգության թեմայի շուրջ շահագրգիռ կողմերի հանդիպում անցկացնել։
Հիշեցնենք` փետրվարի 17-ին իրավիճակը Դոնբասում սրվել է։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինական ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին:
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։