ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե կորոնավիրուսային հիվանդության հետևանքով հոսպիտալացվածների քանի տոկոսն է չպատվաստված։
Համաձայն գերատեսչության վիճակագրական տվյալների, COVID-19 դրական թեստ ունեցողների 77 %-ը պատվաստված չէ, ինչպես նաև՝ հոսպիտալացվածների 83 %-ը։
Ծանր վիճակում գտնվողների 81 %–ը նույնպես պատվաստված չէ։
Նշենք, որ վերջին 1 օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 293-ով։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։
Փետրվարի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1 992 891 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափը ստացել է 1 077 319 մարդ, երկրորդ դեղաչափը` 896 723։