Պուտինը կհանդիպի Ալիևի հետ

Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը. Արխիվային լուսանկար
Պուտին-Ալիև նախորդ հանդիպումը կայացել է 2021-ի նոյեմբերի 26-ին՝ Սոչիում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եկող շաբաթ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել են «Россия 1» հեռուստաընկերության «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։
«Այս շաբաթ կշարունակվեն նաև օտարերկրյա առաջնորդների կարևոր այցերը։ Ադրբեջանի նախագահ, պաշտոնական այց Ռուսաստան։ Կրեմլում սպասում են նաև Պակիստանի վարչապետին»,-տեղեկացրել են հաղորդման ժամանակ։
Հիշեցնենք, որ Պուտին-Ալիև նախորդ հանդիպումը կայացել է 2021-ի նոյեմբերի 26-ին՝ Սոչիում։