Օլիմպիական դրոշը փոխանցվեց Միլանի և Կորտինա դ'Ամպեցոյի քաղաքապետներին. հավորդ ձմեռայինխաղերը տեղի կունենան իտալական այդ քաղաքներում։
Պեկինի օլիպիադային մասնակցել են մարզիկներ ավելի քան 90 երկրից, խաղարկվել է մրցանակների 109 հավաքածու:
Մեդալային հաշվարկով հաղթող Է դարձել Նորվեգիայի հավաքականը, որը նվաճել է 16 ոսկե, 8 արծաթե, 13 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Գերմանիայի հավաքականն է (12-10-5), երրորդում՝ Չինաստանի հավաքականը (9-4-2): Ինչ վերաբերում է մրցանակների ընդհանուր թվին, ապա առաջինը նորվեգացիներն են (37), երկրորդը՝ ռուսները (32), երրորդը՝ գերմանացիները (27):
Հիշեցնենք՝ Հայաստանը օլիմպիական խաղերում ներկայացնում էին գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, դահուկորդներ Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, Միքայել Միքայելյանը։