ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Աննա Առաքելյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը՝ «Թարգմանչական գործ» մասնագիտությամբ։ Այնուհետև գերազանցությամբ ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի կոչում հանրային կառավարում մասնագիտությամբ: Ընդունվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրա՝ տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ։ Հրատարակել է մի շարք գիտական հոդվածներ։
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի շրջանավարտ է։
Դասախոսում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում։
ՄԱԿ, ՄԱԶԾ և ԵՄ ծրագրերի շրջանակներում անցկացնում է թրեյնինգներ զբոսաշրջության, մշակույթի, մարքեթինգի և էկոլոգիական կրթության ոլորտներում։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ Սիսիան Պօղոսեանը նշանակվել էր ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ։