Մոսկվայի «Դինամոն» հետաքրքրված է Մխիթարյանով

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Մոսկվայի «Դինամոն» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին գրում է Armsport.am-ը:
Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: «Դինամոն» նրան պայմանագիր կարող է առաջարկել այս ամառ:
Նշենք, որ «Դինամոյի» մարզական տնօրեն Ժելկո Բուվաչն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», երբ Հենրիխը խաղում էր այնտեղ: