Մի քանի միլիոն․ հայտնի է՝ որքան է Ալլա Պուգաչովան ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա

Վիրահատված են Ալլա Պուգաչովայի դեմքի ձևը, քիթը, աչքերի կոպերը, հոնքերի անկյունների հատվածը, պարանոցը, ձեռքերը։ Կրծքերի ու ոտքերի շրջանում երգչուհին միջամտություն չի արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան երբեք չի թաքցրել, որ օգտվում է պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։ Z-aya.ru-ն պարզել է, թե ինչ վիրահատություններ է կատարել երգչուհին և որքան գումար է ծախսել դրանց վրա։
Նշվում է, որ առաջին անգամ արտիստուհին արտաքինի հետ կապված միջամտության է դիմել բավականին ուշ տարիքում՝ լավ գենետիկայի շնորհիվ։
Վիրաբուժության և կոսմետոլոգիայի ինստիտուտի բժիշկ Դմիտրի Կիտիաշվիլիի խոսքով, Պուգաչովան կատարել է դեմքի և մարմնի գրեթե բոլոր հնարավոր վիրահատությունները:
«Ալլա Բորիսովնան կատարել է դեմքի շրջանաձև ձգում, բլեֆարոպլաստիկա, ռինոպլաստիկա։ Միջամտություն է արված նաև պարանոցի, ձեռքերի շրջանում, ճշգրտված են հոնքերի և աչքերի իջեցված անկյունները: Վստահ եմ, որ ոտքերին ու կրծքին նա ձեռք չի տվել», - ասել է Կիտիաշվիլին։
Բոլոր պլաստիկ պրոցեդուրաները Պուգաչովայի համար արժեցել են 3,5 մլն ռուբլի, որից 1,5 մլն-ը նա ծախսել է միայն դեմքի վիրահատությունների վրա։