Խոշոր վթար՝ Աբովյան քաղաքի մոտ. կան բազմաթիվ զոհեր

ՊՊԾ ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
Բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 մարդ մահացել է, կան վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է: