Հրդեհ՝ Երևանի Երվանդ Քոչարի փողոցում. փրկարարները տարահանել են 12 բնակչի

եպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Այսօր ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչարի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Հրդեհ է բռնկվել Երևանի Նորք թաղամասի տներից մեկում. տեսանյութ
Փրկարարները շենքից տարահանել են 12 բնակչի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել են պատշգամբը, հյուրասենյակը և ննջասենյակը (մասամբ)՝ մոտ 34 քմ։