ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայտնի կատակերգու և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ապրում և ստեղծագործում է Ռուսաստանում, սակայն դեռ չի ստացել այս երկրի քաղաքացիությունը։ Այս մասին նա խոսել է Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ՝ պատասխանելով իր հետևորդների հարցերին։
«Ես ՌԴ քաղաքացիություն չունեմ, ես Հայաստանի քաղաքացի եմ»,- ասել է Գարիկը։
Նրա խոսքով, ինքը հաճախ է գալիս Հայաստան։ Յուրաքանչյուր ուղևորություն դեպի իր հայրենիք մեծ ուրախություն և առանձնահատուկ հուզմունք է նրա համար։ Հայաստանում նա առաջարկում է տեսնել Երևանը և անպայման այցելել Էջմիածին։
Նրա խոսքով, ինքը իրեն շատ լավ է զգում Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստանում։ Միևնույն ժամանակ, Գարիկը տիրապետում է միայն երկու լեզուների՝ հայերեն և ռուսերեն, բայց հասկանում է ութը։
«Ես գիտեմ մնացած ութ լեզուները տարբեր մակարդակներում: Իտալերենով ես կարող եմ դիտել ոչ պրոֆեսիոնալ բնույթի թեթև հեռուստահաղորդումներ, կարող եմ կռահել իտալերեն և ֆրանսերեն խոսքեր, պորտուգալերեն շատ բան եմ հասկանում, երգեր եմ հասկանում, բրազիլացի պոեզիայի հեղինակներ եմ կարդում»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ ինքը բնագրով կարդում և հասկանում է Պաուլո Կոելյոյին։ Իտալերեն, թեև դանդաղ, բայց կարողանում է պատասխանել պարզ հարցերի։ Մարտիրոսյանը նշել է, որ ավելի լավ է տիրապետում իտալերենին, քան անգլերենին։
Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը 48 տարեկան է, ծնվել է Երևանում։ 1993 թվականից հանդես է գալիս որպես հումորիստ և շոումեն։