Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ. Արխիվային լուսանկար
Նորին մեծությունը, չնայած հիվանդության ախտանիշներին, հույս ունի հաջորդ շաբաթ Վինձորում շարունակել կատարել թեթև պարտականությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նրա թեստի արդյունքը դրական է եղել, կիրակի օրը հաղորդում Է Telegraph թերթը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին:
Նշվում է, որ թագուհու մոտ հիվանդության թեթև ախտանշաններ են ի հայտ եկել, որոնք մրսածության ախտանշաններ են հիշեցնում:
«Նորին Մեծությունը մրսածություն հիշեցնող ախտանշաններ ունի, սակայն հույս ունի առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել կատարել թեթև պարտականությունները Վինձորում»,-գրել է թերթը:
Հիշեցնենք՝ թագուհին 95 տարեկան է։ Վերջերս լրացավ Եղիսաբեթ 2-րդի գահակալության 70 տարին։