ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ամերիկյան Heavy Young Heathens խմբի երաժիշտներ՝ եղբայրներ Ռոբերտ և Արոն Մարդերոսյանները դատական հայց են ներկայացրել Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ՝ ամերիկացի գեղասահորդներ Ալեքսա Կնիրիմի և Բրենդոն Ֆրեյզերի դեմ։ Այս մասին հայտնում է Court House News-ը։
Հայցի պատճառը հեղինակային իրավունքի խախտումն է։ Նշվում է, որ չմշկորդները թիմային մրցույթի կարճ ծրագրում ելույթ են ունեցել The House of the Rising Sun երգի ներքո, որի երաժշտությունը գրել են Մարդերոսյանները։
Հայցը ներկայացվել է Սանտա Անայի դաշնային դատարան։ Ամբաստանյալները ամերիկյան NBCUniversal մեդիա հոլդինգն է, Comcast-ը և ԱՄՆ գեղասահքի ասոցիացիան։
Երաժիշտները դատարանին խնդրել են հատուցել բարոյական վնասը և կանխել ամբաստանյալների կողմից հետագա խախտումները։ Պահանջիված գումարի չափը չի նշվում։ NBC-ն արդեն հեռացրել է կայքից և սոցցանցերից չմշկորդների կատարման բոլոր նյութերը։
Heavy Young Heathens-ը երաժշտական կոլեկտիվ է, որն ավելի քան 30 տարի երաժշտություն է ստեղծում ֆիլմերի, հեռուստահաղորդումների և գովազդների համար: