Տիգրան Ավինյանը դարձել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ

Տիգրան Ավինյան
Ավինյանը 2018 թվականի մայիսից մինչև 2021 թվականի օգոստոսը ՀՀ փոխվարչապետն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ։ Ինչպես հայտնում է բանկի պաշտոնական կայքը, Ավինյանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 11-ին։
«Հայբիզնեսբանկը», ըստ ակտիվների ՀՀ խոշորագույն բանկերի եռյակում է։ Բանկի տնօրենների խորհրդի նախագահը Ալֆրեդ Մոեկլին է, խորհրդի անդամները 5-ն են։
Նշենք, որ Տիգրան Ավինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում է ընդգրկվել 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո և պաշտոնից հեռացել է 2021-ի օգոստոսին։
Նա Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդի նախագահն է։ Հունվարի 21-ից ՀՀ նախկին փոխվարչապետը նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Երևանի քաղաքապետը դիմադրում է Ավինյանին ու մերժում նրա ներկայացրած կադրերին. ԶԼՄ