Թբիլիսիում Թումանյանի ծննդյան 153-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել. լուսանկարներ

Միջոցառման շրջանակում վրացահայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Թումանյանի շիրմաքարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Թբիլիսիում անցկացվել է տոնական միջոցառում` նվիրված հայ մեծանուն գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
Թումանյանի ծննդյան 153-ամյակին նվիրված միջոցառում Խոջիվանք պանթեոնում (19 փետրվարի, 2022թ). Թբիլիսի
Միջոցառման շրջանակում վիրահայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այցելել են հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, ծաղիկներ խոնարհել Թումանյանի շիրմաքարին։
Թումանյանի ծննդյան 153-ամյակին նվիրված միջոցառում Խոջիվանք պանթեոնում (19 փետրվարի, 2022թ). Թբիլիսի
Վիրահայ դպրոցականներն ու Վիրահայոց թեմի նախակրթարանի սաներն էլ արտասանել են Թումանյանի ստեղծագործությունները։
«Ով իմանա` ուր ընկանք...». ԱԺ պատգամավորները Թումանյան են կարդում
Թումանյանի ծննդյան 153-ամյակին նվիրված միջոցառում Խոջիվանք պանթեոնում (19 փետրվարի, 2022թ). Թբիլիսի
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ պանթեոնում անցկացվել է նաև միմյանց գիրք նվիրելու ավանդական միջոցառումը։
Երբեք գիշերանոցով չեմ գրում. Սյունե Սևադան՝ գրականության հետ մեծ սիրավեպի մասին