Սամվել Ալեքսանյանը կնոջ հետ Հնդկաստանում հարսանիքի է մասնակցել. տեսանյութ

Սամվել Ալեքսանյան
Հյուրերը պարել են Արման Հովհաննիսյանի, Սպիտակցի Հայկոյի ու Սուպեր Սաքոյի երգերի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Գործարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տիկնոջ` Շողերինա Մկրտչյանի և երեխաների հետ Հնդկաստանում հարսանիքի է մասնակցել։
Գործարարի կինն Instagram–ի stories բաժնում տեսանյութեր է հրապարակել օդանավակայանից, որտեղ նրանց երգ ու պարով են դիմավորել։
Տեսանյութեր է հրապարակել նաև դուստրերից մեկը` Աստղիկ Ալեքսանյանը։
«Հայերն ու հնդիկները. 26 տարվա ընկերություն է։ Հաջողություններ եմ մաղթում ձեր ընտանիքին»,– գրել է նա։
Հարսանիքին հնչել են ինչպես հնդկական, այնպես էլ հայկական երգեր։ Հյուրերը պարել են Արման Հովհաննիսյանի, ինչպես նաև Սպիտակցի Հայկոյի ու Սուպեր Սաքոյի երգերի տակ։
«Սիրում եմ...». Սուրեն Պապիկյանն ու նրա կինը պարում են Հայկոյի երգի տակ