Ռոստովի մարզում արկ է պայթել. լուսանկարներ

ՌԻԱ Նովոստին կադրեր է ստացել Ռոստովի մարզից, որտեղ ենթադրաբար արկ է պայթել։
Sputnik
Ռոստովի մարզի Տարասովսկի շրջանի տարածքում` Ուկրաինայի և ՌԴ պետական սահմանից մեկ կմ հեռավորության վրա, պայթյուն է որոտացել, ենթադրվում է, որ արկ է պայթել։ Դեպքը գրանցվել է 4:00–ին Միտյակինսկայա գյուղի տներից մեկի մոտակայքում` 300 մետրի վրա։
Ինչպես երևում է լուսանկարում, տարածքը սահմանազատվել է։ Այն գտնվում է գյուղական ճանապարհին։ Ավելի վաղ հայտնել էին, որ այնտեղ ուժային գերատեսչությունների աշխատակիցներ են աշխատում։
Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու Ռոստովի մարզում արկի ընկնելու վայրից կադրեր
Կիևի հարձակման վտանգի պատճառով երեկ քաղաքացիներին սկսել են տարհանել Ռոստովի մարզ։ Չճանաչված հանրապետությունների տվյալներով` ուկրաինական կողմը նախատեսում է ներխուժել ԼԺՀ և ԴԺՀ տարածք։ Այսօր այդ հանրապետությունների առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր են ստորագրել։
Ինչպես է ուկրաինական արկը հարվածում պոմպակայանին. տեսանյութ