ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Դերասան, երգիչ, հաղորդավար, շոումեն Գրիգոր Աղախանյանը Instagram–ի իր էջում ջերմ լուսանկար է հրապարակել որդու` Ալեքսանդրի հետ։
Հայր ու որդի Աղախանյանները սպիտակ շապիկներ են հագել, սափրվելու փրփուր քսել իրենց դեմքերին ու լուսանկարվել։
«Ճիշտ են ասում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում»,– գրել է շոումենը։
Հետևորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրանց. «Ինչ լավն եք», «Մի կտոր երջանկություն», «Ինչ նման եք»։
Օրեր առաջ Աղախանյանը մեկ այլ լուսանկար էր հրապարկել որդու հետ և ընդգծել, որ տղային նայելիս տեսնում է իր բնավորության գծերը, շարժումներն ու խոսքը։
Ալեքսանդր Աղախանյանը ծնվել է 2014 թվականի ամռանը։