ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Այսօր Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ժամը 21:19-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում:
Հիշեցնենք` փետրվարի 13-ին երկրաշարժ էր տեղի ունեցել Հայաստանի և Վրաստանի սահմանին։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 6-7 բալ:
Փետրվարի 14-ի տվյալներով՝ գրանցվել էին 165 հետցնցումներ։