Ֆրանսիայի ԱԳՆ–ն իր հայրենակիցներին կոչ է արել շատ արագ լքել Ուկրաինան

Ֆրանսիայի ԱԳՆ
Արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև խորհուրդ է տալիս հետաձգել Ուկրաինայի ուղղությամբ բոլոր ուղևորությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ուկրաինան։

«Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, խորհուրդ է տրվում, անվտանգությունից ելնելով, առանց հապաղելու լքել այդ շրջանները։ Ֆրանսիայի բոլոր այն քաղաքացիներին, որոնք Ուկրաինայում մնալու շատ լուրջ ու ծանրակշիռ հիմքեր չունեն, խորհուրդ է տրվում լքել երկիրը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հորդորում է հետաձգել Ուկրաինայի ուղղությամբ բոլոր ուղևորությունները:
Նշենք, որ այս շաբաթ կտրուկ սրվել է Դոնբասի շփման գծում տիրող իրավիճակը։ Կիևն անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է Դոնեցկի և Լուգանսկի սահմանին և պարբերաբար գնդակոծում է աշխարհազորայիններին, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ:
Ուկրաինական արկերը ՌԴ տարածք են ընկել. տեսանյութ դեպքի վայրից