Բնության սառցե հրաշք. Իսլանդիայում գտնվող ֆանտաստիկ «Ալմաստե» ափի լուսանկարները

Վերջին տարիներին Իսլանդիայի սառցե ծովալճակներից մեկի մոտ գտնվողԱլմաստե ափը հանրահայտ տեսարժան վայր է դարձել։ Ապշեցուցիչ կադրերը՝ ֆոտոշարքում։
Sputnik
Ծովափ՝ սև ավազով, սառույցի հսկայական, շողշողուն բեկորներով պատված։ Սա տիեզերքից հնարված գեղեցիկ պատկեր չէ, այն գոյություն ունի բնության մեջ՝ Իսլանդիայի բնության, իսկ այդ երկրում ինչ ասես կարող ես տեսնել։ Չնայած` այդ բնապատկերը ֆանտաստիկ տեսք ունի անգամ վիկինգների երկրի համար։
Երևան–Ստամբուլ չվերթից մինչև օլիմպիական խաղեր. ընթացիկ շաբաթը` լուսանկարներով
Իսլանդիայում սառցե ծովափն անվանում են Breiðamerkursandur։ Եվ քանի որ այս բառը միայն իսլանդացիներն են ի վիճակի արտաբերել, մնացած ամբողջ աշխարհն այն անվանում է Դայմոնդ-բիչ՝ Ալմաստե ծովափ։ Եվ այն իրոք տպավորիչ է․ հարյուրավոր մետրեր սև հրաբխային ավազ, վրան՝ ամենատարբեր ձևի ու չափի սառցե բազմաթիվ կտորներ։
Այս վայրը հանրաճանաչ է դարձել զբոսաշրջիկների շրջանում։
Լիճը ձևավորվել է, երբ սառցադաշտը սկսել է առաձնանալ Ատլանյան օվկիանոսի եզրից։
1 / 10

Սառցե ծովալճից պոկված սառցակտորները։

2 / 10

Յոկյուլսաուրլոուն լճի քարացած գեղեցկությունը։

3 / 10

«Ալմաստե» ծովափը՝ Իսլանդիայի հարավում։

4 / 10

Իսլանդիայի հարավում ՝ Յոկյուլսաուրլոուն ծովածոցի մոտ, օվկիանոսի ափին գտնվող «Ալմաստե» ծովափը

5 / 10

Զբոսաշրջիկն ուսումնասիրում է սառցադաշտային ծովածոցից պոկված սառույցի քարերը

6 / 10

Զբոսաշրջիկները Դայմոնդ-բիչում

7 / 10

Սառցե ծովալճի սառը գեղեցկությունը։

8 / 10

Յոկյուլսաուրլոուն սառցադաշտային ծովածոցը մայրամուտին

9 / 10

© REUTERS / Nacho Doce

Զբոսաշրջիկներն «Ալմաստե» լողափում

10 / 10

Սառցե ծովալճից պոկված սառցակտորները