Ադրբեջանական դիրքից կրկին կրակել են Թաղավարդի տների ուղղությամբ. լուսանկարներ

Թաղավարդ
Արցախի դատախազության հրապարակած լուսանկարներում երևում են կրակոցների հետևանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից երեկ` ժամը 17։00-ի սահմանում, թիրախավորել ու հրազենային կրակոցներ են արձակել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ։Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
«Արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։
Դեպքի մասին դատախազությունը հաղորդել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։
Հիշեցնենք` Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր էին արձակվել նաև փետրվարի 11-ին։
Թաղավարդի դպրոցը թիրախի տակ է. ինչ արձանագրումներ է արել Թաթոյանն Արցախում