Շվեյցարիան պատրաստ է ընդունել Լավրովին և Բլինկենին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հանդիպումը (21 հունվարի, 2022թ). Ժնև. Արխիվային լուսանկար
Առաջին անգամ Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինկենը Շվեյցարիայում հանդիպել են հունվարի 21-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Շվեյցարիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկինին։ Հանդիպման կազմակերպման մանրամասները, սակայն, չեն բացահայտվում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պյեր-Ալեն Էլչինգերը:
Բլինկենն առաջարկել էր Լավրովին հանդիպել հաջորդ շաբաթ. հանդիպման վայր ամերիկյան կողմը դիտարկել է Ժնևը։

«Շվեյցարիան պատրաստ է առաջարկել իր ծառայությունները, եթե դրանք օգտակար կլինեն կողմերին։ Դա ներառում է նաև ընդունող կողմի գործառույթների կատարումը կամ աջակցությունը, քննարկումների և հանդիպումների կազմակերպումը», - հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա տեղեկություններ չի տրամադրել, թե արդյոք հանդիպում կազմակերպելու վերաբերյալ հարցումներ են ստացվել՝ պատճառաբանելով դա գաղտնիության նկատառումներով։
Նշենք, որ Լավրովը և Բլինկենը վերջին անգամ Ժնևում բանակցություններ են վարել հունվարի 21-ին: