Պուտինը ՌԴ ԱԻ նախարարի պաշտոնակատարին հանձնարարել է շտապ մեկնել Ռոստով

Վլադիմիր Պուտին
Ռոստովի նահանգապետը Պուտինից օգնություն է խնդրել Դոնբասից տարհանվածների մեծ հոսքն ապահովելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԻ նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանին հանձնարարել է շտապ մեկնել Ռոստովի մարզ Դոնբասից տարհանվածներին տեղավորելու համար։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են ուժով գրավել Դոնբասը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով զինվորականներին կհրամայի անցնել հարձակման և իրականացնել ԴԺՀ–ի և ԼԺՀ-ի տարածք ներխուժելու ծրագիրը։ Այս կապակցությամբ Պուշիլինն ազդարարել էր ԴԺՀ բնակչության զանգվածային տարհանման մեկնարկը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ռոստովի նահանգապետը Պուտինից օգնություն է խնդրել Դոնբասից տարհանվածների մեծ հոսքն ապահովելու համար։
Նշվում է, որ Չուպրիյանը պայմաններ կստեղծի Ռոստովի մարզում դոնբասցիներին տեղավորելու համար՝ ապահովելով նրանց տաք սննդով ու այլ անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում՝ բժշկական օգնությամբ։
Բացի այդ, Պուտինը հանձնարարել է Դոնբասից Ռոստովի մարզ ժամանող յուրաքանչյուր փախստականի վճարել 10 000 ռուբլի։