Մենք միշտ ժամանակ ունենք իրար սիրելու. Արոնյանի ընտրյալը նոր լուսանկար է հրապարակել

Լևոն Արոնյանի ընկերուհու խոսքով` սուրբ Վալենտինի օրը չեն նշել, քանի որ Արոնյանը կարևոր մրցաշարի էր մասնակցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանի սիրեցյալը՝ Անիտա Այվազյանը, Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել Լևոնի հետ և հուզիչ գրառում արել։
Նա նշել է, որ սուրբ Վալենտինի օրը ժամանակ չունեին լուսանկար հրապարակելու, քանի որ Արոնյանը մրցաշարի էր մասնակցում։
«Այնուամենայնիվ, մենք միշտ ժամանակ ունենք իրար սիրելու և սիրվելու: Այսօր Լևոնն ավարտեց մրցաշարը՝ գրավելով երկրորդ տեղը։ Ես սիրում եմ քեզ, Լևոն, և շատ հպարտ եմ քեզնով։ Ես հավերժ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ»,–գրել է Անիտան։
Նա նաև շնորհավորել է իր ընկերներին` Սիրահարների միջազգային տոնի կապակցությամբ և շեշտել, որ կյանքում ամենամեծ բանը, որը անհրաժեշտ է սովորել, սիրելն ու սիրվելն է։
Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերից ամերիկյան դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ–ի «Գրան պրիի» սերիայի առաջին մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը։