ՀՀ վարչապետի առաջարկով Ալեն Սիմոնյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալին

Ալեն Սիմոնյան
Արայիկ Հարությունյանի` այլ պաշտոնում նշանակվելու մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արայիկ Հարությունյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Հաղորդագրության համաձայն` Հարությունյանի ազատման հիմք է հանդիսացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, այն է` «այլ պաշտոնի նշանակվելը»։

Արայիկ Հարությունյանի` այլ պաշտոնում նշանակվելու մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա։
Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021թ–ի օգոստոսի 9-ին։
Հիշեցնենք` այսօր Ալեն Սիմոնյանի այլ հրամանագրերով ՀՀ զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնում Ռոմիկ Մարգարյանին փոխարինել է Արամ Պողոսյանը։