Հայտնի են «Օմիկրոնի» թաքնված ախտանշանները

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է ավելի քան 140 երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի- Sputnik.Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը կարող է հայտնաբերվել աղիներում, այլ ոչ թե քթի մեջ: Ինչպես հայտնում է The Sun-ը, նման հայտարարություն է արել Zoe Covid Symptom Study կազմակերպության պրոֆեսոր Թիմ Սպեկտորը։

Փորձագետը նշել է, որ «Օմիկրոնով» վարակված մարդիկ կարող են զգալ միայն աղեստամոքսային ախտանշաններ`սրտխառնոց, փսխում, որովայնային ցավ, այրոց, փորլուծություն։

Այդ ախտանշանների հայտնաբերման դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս անհապաղ ինքնամեկուսանալ և անցնել կորոնավիրուսի հայտնաբերման թեստը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Օմիկրոնով» վարակվածների մոտ նոր նշան է ի հայտ եկել` ցավում է ամբողջ մարմինը։
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում 2021–ի նոյեմբերին։ Մասնագետների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել արդեն հիվանդացածներն ու պատվաստվածները։ Նոր տարբերակը հայտնաբերվել է ավելի քան 140 երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում։ Այն տարածվում է ավելի արագ, քան նախորդ «Դելտա» շտամը։
«Դելտան» հաղթահարած մարդը կարո՞ղ է վարակվել «Օմիկրոնով». վարակաբանի պատասխանը