Հայ և ռուս զինվորականները ոչնչացրել են պայմանական օդային թիրախներին

«Ռուսական վիտյազներ» ավիախմբի ավիաշոուն մայրաքաղաքում (21 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան. Արխիվային լուսանկար
Օդաչուները տարբեր արագություններով 50-ից մինչև 6 հազար մետր բարձրությունների վրա գործել են բարդ եղանակային պայմաններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմակայանի օդաչուներն ու Հայաստանի հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ-ի զենիթային ստորաբաժանումները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ համատեղ ուսումնական առաջադրանքներ են կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:

«Օդային տարածքի պահպանության մարտական հերթապահություն իրականացնելու գործողություններ են մշակել ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները։ Հերթափոխների ուսումնավարժական թռիչքներն իրականացվել են 50-ից մինչև 6 հազար մետր բարձրության վրա՝ տարբեր արագություններով ճանաչման չմիացված համակարգերով», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ուսումնական պարապմունքների ընթացքում մշակվել են պայմանական օդային թիրախների հայտնաբերման ու որսալու գործողությունները:
Զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀՌՕ միավորման տեղակայման շրջանում օդային սահմանների ու ստորաբաժանումների պաշտպանությանը: Զինծառայողները խնդիրներ են կատարել բարդ եղանակային պայմաններում՝ առատ տեղումներ, սաստիկ քամիներ, ինչպես նաև ջերմաստիճանի տատանումներով բարձրլեռնային տեղանքում: