Հայ բռնցքամարտիկները 2-ական ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսում

Հայ բռնցքամարտիկները 2-ական ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսում
Մեր բռնցքամարտիկները թիմային հաշվարկում գրավել են երկրորդ տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսում Անատոլի Կոլչինայի անվան Ա կարգի միջազգային մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Մեր մարզիկներից ոսկե մեդալ են ստացել 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը: Եզրափակիչում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթել են Ռուսաստանի ներկայացուցիչներին:

63.5 կգ քաշային Արթուր Շահպազյանն ու 54 կգ քաշային Մհեր Դավթյանը նվաճել են բրոնզե մեդալ:
Մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր բռնցքամարտիկները թիմային հաշվարկում գրավել են երկրորդ տեղը:
Հայ և ռուս օդագնացները համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ 35 ժամ մնալով օդում