Գնել Սանոսյանը ծանոթացել է Մանկական Եվրատեսիլի անցկացման պայմաններին

ՀՀ կառավարությունը փետրվարի 17-ի նիստում գումար էր հատկացրել մարզահամերգային համալիրին` շենքային պայմանների բարելավման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այլ պաշտոնյաների հետ այցելել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
Հ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այլ պաշտոնյաների հետ այցելել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
ՄՀՀ տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ նա շրջել է համալիրի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, որտեղ այս տարի մի շարք կարևոր ու մասշտաբային միջոցառումներ են սպասվում, այդ թվում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն ու մեծահասակների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այլ պաշտոնյաների հետ այցելել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը փետրվարի 17-ի նիստում գումար էր հատկացրել մարզահամերգային համալիրին` շենքային պայմանների բարելավման համար։
Մասնավորապես` մոդուլային շարժական հատակի ձեռքբերման նպատակով կառավարությունը հատկացրել է 170 520 000 դրամ, ինֆորմացիոն լուսադիոդային (LED) ցուցատախտակի ձեռքբերման նպատակով` 60 մլն, հանդերձարանների և միջանցքի վերանորոգման համար` 42 մլն, համալիրի ճակատային մասերի կոսմետիկ նորոգման աշխատանքների նպատակով՝ ևս 6,5 մլն դրամ։
Փուչիկներ և ծաղիկներ. ինչպես դիմավորեցին «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթած Մալենային
ՄՀՀ–ում կփոխարինվեն նաև երկու վերելակները, որոնց ձեռքբերման նպատակով հատկացվել է 22 800 000 դրամ։ Նախապատվությունը տրվել է բելառուսական արտադրության վերելակներին։
Եվս 400 000 դրամ էլ հատկացվել է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության համար: