«Ես չեմ կարող անել այն, ինչ դու ես անում». Մեդվեդևան աջակցել է Վալիևային ու Շչերբակովային

Միայն մարզիկը կարող է հասկանալ, թե մյուս մարզիկն ինչի միջով է անցնում երազանքին հասնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի, աշխարհի կրկնակի չեմպիոն և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան աջակցության խոսքերով դիմել է Պեկինի օլիմպիական խաղերի անհատական մրցաշարի մասնակիցներին: Նա գրառում է արել Instagram-ի իր էջում։
«Կամիլա, ես գիտեմ, թե ինչ ես դու զգում։ Քեզ կարող է թվալ, որ սա վերջն է։ Ո՛չ, վերջը չէ»,-այսպիսի խոսքերով է նա դիմել 15-ամյա Կամիլա Վալիևային, որը չկարողացավ հայտնվել մրցանակակիրների ցուցակում: Մեդվեդևան մաղթել է, որ Վալիևան երկար մնա սպորտում, և խորհուրդ է տվել ժամանակավորապես հրաժարվել սոցիալական ցանցերից ու ժամանակն անցկացնել մտերիմների հետ: Նրա կարծիքով` միայն դա կօգնի վերականգնվել։
«Դուք նրան ոչնչացրիք»․ ինչպես մարզաշխարհն արձագանքեց Կամիլա Վալիևայի տապալմանը
Դիմելով Պեկինի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Ալեքսանդր Տրուսովային, որը դժգոհ էր մնացել երկրորդ տեղից և չափազանց էմոցիոնալ էր արձագանքել գնահատականներին, Մեդվեդևան հավաստիացրել է, որ ոսկե մեդալներ նա դեռ կունենա: Բայց դա չէ կարևորը։
«Սաշա, դու ունես այն ամենը, ինչ ուզում ես։ Օլիմպիական չեմպիոններից շատերը նախանձում են նրան, ինչ դու ես անում։ Դու աներևակայելի տաղանդավոր մարզիկ ես։ Իմ կարիերայի ընթացքում ես ոսկե մեդալներ ունեցել եմ, բայց ես չեմ կարող այնել այն, ինչ դու ես անում»,– գրել է Եվգենյան։
Պեկինի սառցե դրաման
Մեդվեդևան չի շրջանցել նաև ոսկե մեդալակիր Աննա Շչերբակովային և շեշտել, որ հպարտանում է նրանով։
«Անյա, դու իսկական մարտիկ ես, շատ ուժեղ մարդ և ֆենոմենալ մարզիկ։ Դու օլիմպիական չեմպիոն ես», - ասել է գեղասահորդուհին։
Հիշեցնենք` Պեկինի խաղերի անհատական մրցաշարում հաղթեց ռուսաստանցի Աննա Շչերբակովան: Վալիևան առաջատար էր կարճ ծրագրից հետո, բայց չկարողացավ պահպանել առաջին տեղը և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Մարզական դատարանը հաստատել է, որ դոպինգը կարող էր պատահաբար հայտնվել Վալիևայի օրգանիզմում