ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տներից մեկի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա երիտասարդի դին` հրազենային վնասվածքով։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցի տներից մեկում դի կա։
Ժամանած ոստիկաններն ու փրկարարները նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա Վաղինակ Հ-ի դին՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։
Նրա կողքին հայտնաբերվել է որսորդական հրացան։ Այս պահին տեղում աշխատում են քննիչները։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։