Ավազակային հարձակում Ակունքում. հանցագործին խանգարել են տուժողի փեսան ու աղջիկը

Դիմակավորված մի անձ մուտք է գործել Ակունք գյուղի բնակարաններից մեկը, բռունցքով հարվածել բնակչուհու դեմքին և դանակի գործադրմամբ, սպառնալիքներ հնչեցնելով նրանից պահանջել գումար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երեկ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 23:00-ի սահմաններում։
Դիմակավորված մի անձ մուտք է գործել Ակունք գյուղի բնակարաններից մեկը, բռունցքով հարվածել բնակչուհու դեմքին և դանակի գործադրմամբ, սպառնալիքներ հնչեցնելով նրանից պահանջել գումար: Սակայն տղամարդը նկատել է, որ կնոջը դուստրն ու փեսան են այցելում` դադարեցրել է իր գործողություններն ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ քրեական է գործ հարուցվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով` ավազակության հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: