ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր կմեկնի Մյունխեն։ Տեղեկությունը հայտնում է ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։
«Միրզոյանը մասնակցելու է Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովի աշխատանքներին»,–գրում է Հունանյանը։
Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ: