Թող ՀՀ նախագահ լինի սրբազաններից մեկը. Քոչարյանի առաջարկն իշխանությանը

Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ իշխանությունը, առաջադրելով Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, այնպիսի քայլ է արել, որ խոսելու տեղ չի մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվող թեկնածուներից լավագույն տարբերակը հայ առաքելական եկեղեցու հարգանքը վայելող որևէ սրբազանը կլիներ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս պահին, երբ ազգը բևեռացված է, երբ մարդ է պետք, որը կկարողանա կամուրջներ փնտրել, միավորել մեր ազգին, մեր վտանգված ինքնությունը պահպանել, լավագույն տարբերակը հայ առաքելական եկեղեցու հարգանք վայելող սրբազաններից մեկի թեկնածությունն առաջադրելը կլիներ։ Այս օրհասական պահին նման թեկնածուն լավագույնը կլիներ»,–ասաց Քոչարյանը` հավելելով, որ այս դեպքում երկու հանգամանք կլինի` մարդ և ազգային ինստիտուտ։

Նրա խոսքով` նման մարդիկ կան, որ և՛ հարգանք են վայելում, և՛ ազգային շահերով են առաջնորդվում։ Քոչարյանը նշում է, որ իր ասածը կարող են առաջարկ համարել, ինչի շուրջ կարելի է պայմանավորվել։
Իշխանությունից շատ են հիասթափվել, բայց մարդիկ ընդդիմությունից էլ են հիասթափվել. Քոչարյան
Երկրորդ նախագահը կարծում է, որ իշխանությունը, առաջադրելով Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, այնպիսի քայլ են արել, որ խոսելու տեղ չի մնացել։ Ուստի, ըստ Քոչարյանի, այժմ այդ բեմադրության դեկորացիա կազմելու ցանկություն չունեն։