ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը պապիկ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ լույս աշխարհ է եկել Մարգարյանի ավագ որդու առաջնեկը։ Նրան կնքել են տատիկի՝ Տարոն Մարգարյանի տիկնոջ՝ Գոհարի անունով։
44-ամյա Տարոն Մարգարյանը բազմազավակ ընտանիքի հայր է, 6 զավակ ունի՝ 5 որդի և 1 դուստր։