Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը համաձայնեցվում է դիվանագիտական ուղիներով. Պեսկով

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի նախագահ Զելենսկին դրական է արձագանքել Թուրքիայում եռակողմ գագաթնաժողովի անցկացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը համաձայնեցվում է դիվանագիտական ուղիներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այցի ամսաթիվը դեռ հստակեցված չէ, այն համաձայնեցվում դիվանագիտական խողովակներով»,-ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Անկարայում կամ Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպման հավանականության մասին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից դրական պատասխան ստանալու դեպքում:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ գաղափարին դրական է վերաբերվել։
Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ՌԴ-ի և Ուկրաինայի հանդիպմանը «Մինսկի» ձևաչափով։
Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը հայտնել էր նաև, որ թուրքական կողմը մտադիր է Ստամբուլում Մինսկի համաձայնագրերի շուրջ բանակցություններ կազմակերպել «նույն խաղացողների մասնակցությամբ, ինչ և նախկինում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Դոնբասի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ»:
Ուկրաինայի շուրջ լարվածությունը Բաքվի ձեռքերը կերկարացնի. ի՞նչ պետք է անի Հայաստանը